Չափագրող-ինժեներ

Աշխատանքի ենք հրավիրում չափագրող-ինժեների՝ մետաղապլաստե և ալյումինե դռների, պատուհանների, ապակե կոնստրուկցիաների չափագրման աշխատանքներ իրականացնելու համար:
Պարտականություններ
- Իրականացնել տեղազննման և չափագրման աշխատանքներ, նախօրոք ուսումնասիրելով նախագիծը և նրա առանձնահատկությունները,
- Մշակել չափագրման տվյալները , կատարել վերլուծություն և մշակել համապատասխան ծրագրում (AutoCAD),
- Համեմատել չափագրված տվյալների նախագծային գծագրերի հետ՝ հնարավոր շեղումներ հայտնաբերելու համար,
- Կիրառել նոր տեխնոլոգիաներ՝ չափագրման արդյունավետությունը բարձրացնելու համար,
- Անմիջական ղեկավարին ներկայացնել տեղեկություններ կատարված աշխատանքների վերաբերյալ, տալ առաջարկություններ,
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։
-
Պահանջներ
- Բարձրագույն ճարտարագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձը չափագրման և նախագծման աշխատանքներում պարտադիր է,
- AutoCAD, MS Office ծրագրերի լավ իմացություն,
- Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն,
- Աշխատասեր, նախաձեռնող և ճկուն անհատականություն,
- Հաճախորդների հետ շփման հմտություն,
- Պատասխանատվության բարձր զգացում:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-16։00։